52-ամյա դպրոցի տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:  

 

Այդ օրը՝  ժամը 11:40 –ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ  «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում,  նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը աշխատում է  Արարատի մարզի դպրոցներից մեկում՝ որպես տնօրեն: 

Քաղաքականություն