Հինգ երկրներ հայտնել են իրենց դիվանագետներին Ուկրաինայից տարհանելու մասին, իրավիճակը լարվում է

Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան տարհանում են իրենց դիվանագետների, նրանց ընտանիքների անդամներին Ուկրաինայից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր հայտնել է, որ Ուկրաինայում 129 դիվանագիտական ներկայացուցչություններից միայն չորս երկրներ ՝ Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կիեւին հայտարարել են աշխատակիցներին տարհանելու որոշման մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: 

 

Ավելի ուշ այդպիսի որոշման մասին հայտարարել է նաև Կանադայի արտգործնախարարությունը:

Ըստ պարբերականի` ճապոնական Kyodo-ի աղբյուրները հաղորդել են, որ Ճապոնիայի կառավարությունը նույնպես դիտարկում է Ուկրաինայից իր քաղաքացիներին (այդ թվում դեսպանատան աշխատակիցներին) տարհանելու անհրաժեշտությունը: Այդ երկրները նաև հորդորել են իրենց քաղաքացիներին խուսափել Ուկրաինա ուղևորություններից։

Կուլեբան նշված երկրների որոշումը վաղաժամ է համարել: Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ դրա համար իրական հիմքեր չկան:

 

Վերջին ամիսներին Արևմուտքում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ Կրեմլում դրանք անվանել են լարվածության դատարկ ու անհիմն հրահրում։


 

Քաղաքականություն

Պատահարներ