Օրվա լրահոս

Ստամբուլի փողոցները լցվել են ձյան շերտի տակ մնացած ավտոմեքենաներով։ Ամառային անվադողերով մեքենաների վարորդները փորձել են ազատվել ձյան գերությունից, բայց անհաջող փորձերից հետո թողել են մեքենաները և հեռացել: Քաղաքի վարչակազմը կոչ է արել վարորդներին վերադառնալ և մեքենաները հեռացնել փողոցներից։

 

«Խնդրում եմ, որ արագ հեռացնենք տրանսպորտային միջոցները»,- Twitter-ում գրել է Ստամբուլի քաղաքապետ Ալի Երլիքայան:

Այդ ընթացքում Ստամբուլի միջազգային օդանավակայանում արդեն 2 օր մնացած զբոսաշրջիկներն էլ ապստամբում են և պահանջում են իրենց տուն ուղարկել։

 

Ստամբուլում տրանսպորտային կոլապս է առաջացել ձյան առատ տեղումների պատճառով։

 

Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանի մեծ մասի կտրուկ ցրտի պատճառը իսլանդական ցիկլոնն է: Սպասվում է, որ «Էլպիդա» կոչվող փոթորիկը կտևի առնվազն մինչև չորեքշաբթի, ինչը հետագայում կարող է հանգեցնել քաոսի:

 

Վերջին նորություններ