ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բենզալցակայանի դիմաց բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր

Auroranews-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ մանրամասներ է հայտնում վերոնշյալ վթարից։ 

Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil»  բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ