Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Դիղոմիի զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Միջադեպի հետևանքով կա մեկ վիրավոր։ Նա ոտքերի այրվածքներով հոսպիտալացվել է։ Թե ինչն է հանդիսացել պայթյունի պատճառ, հայտնի չէ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։

 

 

Քաղաքականություն