Պուտինն Անվտանգության խորհրդի մեծ նիստ կանցկացնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մեծ նիստ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու, սա մեծ Անվտանգության խորհուրդ է»,- ասել է նա լրագրողներին։
Կլինեն երկրի ղեկավարի ելույթը և այլ ելույթներ, հավելել է նա։

«Նախագահն այսօր ունի նաև մի քանի միջազգային հեռախոսազանգեր»,- հավելել է Պեսկովը, փոխանցում է «Ռիա Նովոստին»։ 

 

 

 

Քաղաքականություն