Կիևում տարածքային պաշտպանության կամավորներին տրվել է մոտ 10 հազար գնդացիր

Ուկրաինայի ՆԳՆ-ն մոտ 10 հազար ինքնաձիգ է տրամադրել Կիևի տարածքային պաշտպանության ուժերի (ՏՊ) կամավորական գումարտակների անդամներին։ Այս մասին հայտարարել է նախագահական «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր, Սահմանադրական դատարանում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

 

«Այսօր՝ հեռարձակումից ընդամենը մեկ ժամ առաջ, ես խոսեցի ներքին գործերի նախարար պարոն Դենիս Մոնաստիրսկու հետ, և նա տեղեկացրեց, որ Կիևում միայն վերջին մի քանի ժամում կամավոր անդամներին տրվել է մոտ 10000 գնդացիր»,- ասել է նա երեկոյան «Ռադա» հեռուստաալիքի եթերում։ «Նրանք զինված են, այս պահին պարեկություն են անում Կիևի փողոցներով»,- հավելել է նա։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

 

Քաղաքականություն

Պատահարներ