Ստախանովում հրետակոծության ժամանակ վնասվել է գազատարը և բնակելի տներ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստախանով բնակավայրում ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով վնասվել է հինգ տուն, երկու կենցաղային շինություն և գազատար, հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Լուգանսկի հատուկ ծառայություններին։ 


«Ստախանով բնակավայրում հրետանային գնդակոծության հետեւանքով տուժել է 5 բնակելի շենք, 2 կենցաղային շինություն եւ միջին ճնշման գազատար»,- ասվում է ներկայացուցչության Telegram-ի հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ վնասը հասցվել է այսօր առավոտյան, հրետակոծության ընթացքում արձակվել է 122 մմ տրամաչափի վեց հրետանային արկ։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ