Ջո Բայդենը հայտարարել է նոր որոշման մասին՝ նավթի շուկան կայունացնելու և գների անկայունությունը նվազեցնելու նպատակով

Միացյալ Նահանգները, համաշխարհային շուկայում նավթի սակավության պայմաններում, մտադիր է մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում իր ռազմավարական պահուստից ազատել առաջին 90 միլիոն բարելը, հայտնել են երկրի էներգետիկայի նախարարությունից: 


«Առաջին 90 միլիոն բարելը կհատկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում, մնացած 90 միլիոն բարելը նախատեսվում է թողարկել 2022 թվականի օգոստոսից հոկտեմբեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ 

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց երկրի ռազմավարական պաշարից վեց ամսով օրական մեկ միլիոն բարել նավթ բաց թողնելու որոշման մասին՝ նավթի շուկան կայունացնելու և գների անկայունությունը նվազեցնելու նպատակով։ Ակնկալվում է, որ այս ծավալները շուկա կմտնեն այս տարվա մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ 

Բայդենն ամերիկյան նավթարդյունահանողներից պահանջել է նաև ակտիվորեն ավելացնել նավթի արդյունահանումը։ ԱՄՆ ղեկավարը նրանց կշտամբել է այն բանի համար, որ ընկերություններին տրված հորատման ավելի քան 9000 լիցենզիաները չեն օգտագործվում, և այդ թույլտվությունների պարապուրդի համար սպառնացել է տուգանքներով։

Քաղաքականություն

Պատահարներ