Երևանի քաղաքապետարանում ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր համակարգ

Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

 

«Սիրելի երևանցիներ,

 

Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 1-ից Երևանի քաղաքապետարանում արդեն ներդրվել է փաստաթղթաշրջանառության նոր՝ Mulberry համակարգը, որն, իհարկե, հնարավորություն կտա բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակն ու քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը։

Այս համակարգի ներդրմամբ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հնարավորության մասին հավելյալ պաշտոնապես կհրապարակենք»,- գրել է Սարգսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ