Կիևը փոխել է իր դիրքորոշումը, սակայն պայմանագրի նախագիծը դեռ պատրաստ չէ․ Մեդինսկի

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Կիևն ավելի իրատես է դարձել երկրի չեզոք կարգավիճակի և միջուկային զենք չունենալու հարցերում։

«Ուկրաինական կողմը ավելի իրատեսական մոտեցում է ցուցաբերում երկրի չեզոք կարգավիճակի և միջուկային զենք ունենալուց հրաժարվելու հարցերում, սակայն պայմանագրի նախագիծը դեռ պատրաստ չէ ավելի բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու համար»,-գրել է նա՝ Տելեգրամի իր ալիքում։

Խոսելով պայմանագրի նախագծի մասին՝ Մեդինսկին ընդգծել է, որ փաստաթղթի վրա աշխատանքը տեղի է ունեցել ապրիլի 1-ի և 2-ի առցանց հանդիպման ընթացքում և կշարունակվի վաղը՝ ապրիլի 4-ին։

Քաղաքականություն

Պատահարներ