Լիտվան քննարկում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանը փակելու հնարավորությունը

Լիտվայի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանը փակելու հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Բալթյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

«Քննարկումներն ընթանում են, կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, երբ որոշումները կկայացվեն, այդ ժամանակ կհայտարարենք»,- ասել է նա։ Ինչպես նշել է արտգործնախարարը, «առայժմ վաղ է խոսել այս հարցի մասին»։

Երկուշաբթի օրը Լանդսբերգիսը հայտարարել, որ կառավարությունը որոշել է իջեցնել ռուս-լիտվական դիվանագիտական ​​առաքելության կարգավիճակը. Բալթյան Հանրապետության Նախարարների կաբինետը կարգադրել է Ռուսաստանի դեսպանին հեռանալ Վիլնյուսից և հետ կանչել Լիտվայի դեսպանին Մոսկվայից։ Փակ է լինելու նաև Կլայպեդայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը։

Նշվում է, որ Լիտվան սահմանակից է միայն Կալինինգրադի մարզին։

Քաղաքականություն

Պատահարներ