Ռուսաստանը վերսկսում Է ավիահաղորդակցությունը 52 երկրների հետ

Ռուսաստանը ապրիլի 9-ից կչեղարկի դեպի 52 երկրներ թռիչքների համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները: 
 

Այս մասին այսօր հայտնել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այդ երկրների թվում են Արգենտինան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և այլ բարեկամական պետություններ։
 

 «Ապրիլի 9-ից մենք վերացնում ենք կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի սահմանափակումը, որը տարածվել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների միջև կանոնավոր և չարթերային թռիչքների վրա»,- ասել է Միշուստինը՝ նշելով, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է այսօր:
 

Վարչապետի խոսքով՝  քովիդով հիվանդացության մակարդակը անկում է ապրում, ուստի ժամանակն է ընդլայնել ռուսական ավիաընկերություններին հասանելի ուղղությունները։

Քաղաքականություն

Պատահարներ