ԵՄ-ը դեռ չի դիտարկում Ռուսաստանից գազի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու հնարավորությունը. եվրահանձնակատար

ԵՄ-ը ներկայումս չի դիտարկում Ռուսաստանից գազի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու հնարավորությունը, սակայն չի բացառում ապագայում նման միջոցը: Եվրախմբի նիստից հետո այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, գրում է Взгляд-ը։
 

«Եվրամիությունը պետք է պատրաստ լինի վճարելու Ռուսաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու գինը»,- նշել է նա։
 

Եվրախմբի նախագահ Պասկալ Դոնոգուի խոսքով՝ ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները Լյուքսեմբուրգում ապրիլի 5-ին նախատեսված հանդիպման ժամանակ։

Քաղաքականություն

Պատահարներ