«Ղրիմը վերադարձել է տուն, և այսօր, կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Օսիան էլ դա անի»․ Անատոլի Բիբիլով

Հարավային Օսիան պատրաստ է հետևել Ղրիմի օրինակին և միանալ Ռուսաստանին։ Այսպիսի հայտարարություն է արել Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։

 

«Հարավային Օսիան միշտ ձգտել է դեպի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ օսերը, հարավօսականները Ռուսաստանը համարում են իրենց պատմական հայրենիքը։ Այստեղ ես բացարձակապես ոչ մի տարբերություն չեմ տեսնում Ղրիմի հետ։ Ղրիմը վերադարձել է տուն, և այսօր, կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Օսիան նույնպես վերադառնա տուն»,- ասել է Անատոլի Բիբիլովը ՌԻԱ Նովոստիին։

 

Բիբիլովի խոսքով՝ այդ հարցով խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ այս հարցով հանրաքվե կարող է տեղի ունենալ ապրիլի 10-ից հետո։ 

Քաղաքականություն

Պատահարներ