Հայաստանում ռուսական ռազմակայանի ուղղաթիռները ուսումնական թռիչքներ են կատարել

Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձրլեռնային տեղանքներում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մի-8 ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային և գիշերային ժամերին առաջադրանքներ են մշակել՝ որոնողա-փրկարարական աշխատանքներ սավառնող ռեժիմով և պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանում։

Ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 130 զինծառայող, ներգրավվել է մոտ 50 միավոր զինտեխնիկա։

Քաղաքականություն

Պատահարներ