Կարևոր հայտարարություն է սպասվում. Լեհաստանի դեսպանը Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին

«Կարևոր հայտարարություն է սպասվում»։  Այս մասին խոսել է Լեհաստանի դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը ընդառաջ։ 
Պավել Չեպլակը կարծում է, որ դա կբարձրաձայնի ԵԱՀԿ մամուլի քարտուղարը՝ Վիեննայից ։ 

«Հուսով եմ՝ դրական կլինի, այս փուլում ինչ-որ բան խոստանալն անիրատեսական կլինի, սպասենք մամուլի քարտուղարի հայտարարությանը»։ 

Լեհաստանի դեսպանը լրագրողներին հայտնել է  նաեւ, որ անձամբ է ներկա գտնվել վերջերս Երեւանում կայացած Հայաստանի վարչապետի եւ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հանդիպմանը։ 
 

Դիվանագետի խոսքով՝ Փաշինյանը ցանկացել է առաջարկներ լսել լեհական կողմից և ստացել է հստակ պատասխան։
 

Դեսպանը չի հստակեցրել, թե ինչ առաջարկներ են քննարկվել՝ միայն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման հարցը։

 

Հիշեցնենք, որ վաղը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։ Նախատեսվում է, որ կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպում։

Քաղաքականություն

Պատահարներ