Խոշոր ավտովթար Արարատի մարզում. BMW-ն տապալել է գազախողովակներն ու հայտնվել դաշտում. կան հոսպիտալացվածներ. Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին ու հենասյուներին և հայտնվել դաշտում: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա  տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

 

Վթարի հետևանքով 25 երկաթյա հենասյուներ են տապալվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը քույրեր են:

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն