Վիճաբանություն թիվ 75Ա երթուղայինում. Ինչ է տեղի ունեցել իրականում

Արդեն հայտնել էինք, որ ժամը 18:30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել թիվ 75Ա երթուղայինում։ Լրատվամիջոցի հետ զրույցում ուղևորներից մեկը նշել էր, որ եթուղայինում տղամարդը փորձել է գողություն կատարել` մկրատով կտրելով ուղևորուհու պայուսակը: Երբ ներկաներից մեկը նկատել է ու բարձրաձայնել դրա մասին, տրանսպորտում սկսվել է վիճաբանություն ու հրմշտոց:

 

AuroraNews-ի հետ զրույցում վեճի մասնակից երիտասարդի ընկերը նշել է, որ տեղեկությունը «լկտի սուտ է»: Նա նշել է, որ երիտասարդը գինովցած է եղել, երբ նստել է երթուղային: Արդեն երթուղայինում ալկոհոլի հոտը դուր չի եկել մի կնոջ, որը այդ առնչությամբ նկատողություն է արել երիտասարդին: Ըստ մեր զրուցակցի՝ հենց այդ նկատողությունից հետո էլ վեճ է ծավալվել: 

 

Ինչ վերաբերում է գողության փորձի մասին լրատվամիջոցի զրուցակցի պնդմանը, ապա AuroraNews-ի հետ զրույցում երիտասարդի ընկերը հերքեց այն՝ պնդումը որակելով «լկտի սուտ»:

 

Նա նաև նշել է, որ վեճի մասնակից կինը ոստիկանություն չի դիմել:

 

 

Քաղաքականություն