Գորիսում 56–ամյա տղամարդ է սպանվել. սպանության կասկածանքով որոնվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերը

Գորիսում 56–ամյա տղամարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, նշելով, որ ապրիլի 10–ին՝ ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն էր։ Իրավապահները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 13 շենքի հարևանությամբ Գորիսի բնակիչ 32-ամյա Հարություն Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ։ 

 

Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն