ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին զիփլայնից վայր ընկնելու հետևանքով մահացել է. Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից վայր է ընկել: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

 

Մանրամասները՝ կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն