ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը լեհ սահմանապահները «գնդակոծել են» Բելառուսի սահմանակետը

Բելառուսի սահմանային կոմիտեն հայտարարել է, որ ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը լեհ սահմանապահները «գնդակոծել» են Պեշչատկայի ճանապարհային անցակետը, գրում է Kommersant-ը:
 

Միջադեպի տեսանյութում, որը հրապարակել է բելառուսական կողմը, երևում է, որ ուժայիններից մեկը պարսատիկով կրակել է անցակետի վրա։
 

Ավելի վաղ բելառուս սահմանապահները հայտնել էին, որ ճեղապարսատիկով Լեհաստանի տարածքից կրակել են նաև սահմանային կետի վրա։
 

Լեհաստանի սահմանապահ ծառայությունն իր հերթին հայտնել է, որ բելառուս սահմանապահները քարեր և աղյուսներ են նետել լեհերի վրա՝ օգնելու անօրինական միգրանտներին մուտք գործել Լեհաստան։

Քաղաքականություն

Պատահարներ