ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն՝ Նիկոլաևում. ավիրվել է նավահանգստի կեսը, անտառ է հրդեհվել

Գիշերը ռուսական և ուկրաինական թելեգրամյան ալիքները գրել են, որ հզոր պայթյուն է որոտացել Նիկոլաևում: Ըստ հաղորդագրությունների, չհաստատված տեղեկություններով, հարված է հասցվել «Իսկանդեր»-ով Օլվիա նավահանգստի՝ Նիկոլաևի հարավում գտնվող Նավերի թաղամասի վրա:

 

Ըստ Antituran ալիքի՝ տագնապի ազդանշաններ են միացվել Նիկոլաևի և Զապորոժիեի շրջաններում, Արտյոմովսկի (Բախմուտ) և Կրամատորսկի շրջաններում։
 

Ըստ Рыбарь ալիքի՝ տեղի բնակիչները հայտնել են, որ Նիկոլաևում ուժեղ հարվածային ալիքի հետևանքով որոշ քաղաքաբնակների պատուհաններ դուրս են թռել, իսկ բնակարաններից մեկի առաստաղը փլվել է։
 

Այն, որ Նիկոլաևում «Իսկանդեր»-ի հարվածը հասցվել է Օլվիա նավահանգստին, հաստատում է Նիկոլաևի վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի հաղորդագրությունը:
 

Ինչպես գրում է Лентач-ը, Վիտալի Կիմը հաստատել է «մեծ պայթյունի» փաստը և ասել, որ իրենք այժմ ճշտում են, թե դա ինչ է եղել:
 

Ըստ տեղական աղբյուրների՝ այն դիպել է սելիտրաներիպահեստին։ Ոչ պաշտոնական տեղեկություներով՝ նավահանգստի կեսը ավիրվել է, Բալաբանովսկի անտառը, որը գտնվում է նավահանգստից դեպի արևելք, հրդեհվել է։

Քաղաքականություն