ԱՄՆ-ը խոստովանել է, որ եվրոպացիները պատրաստ չեն դիմանալ հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքներին

Եվրոպական միության երկրներում էներգիայի, սննդի, վառելիքի և կոմունալ ծառայությունների գների աճը խաթարում է հակառուսական պատժամիջոցներին աջակցելու վճռականությունը, գրում է The Wall Street Journal-ը։
 

Նյութի հեղինակը պնդում է, որ Եվրոպային սպառնում է կտրուկ շրջադարձ դեպի «աջ»՝ ենթադրվում է, որ եվրոպական երկրներում իշխանության կգան աջակողմյան և ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները։
 

«Ֆրանսիայում Լը Պենի քարոզարշավը կենտրոնացած էր գնաճի տնտեսական հետևանքների վրա: Նա ցույցեր է անցկացրել փոքր գյուղական քաղաքներում՝ խոստանալով նվազեցնել վառելիքի և այլ անհրաժեշտ ապրանքների հարկերը և բիզնեսին խթանել աշխատավարձերը բարձրացնելու համար: ... Իտալական հակամիգրանտների լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին նույնպես կենտրոնացել է հարկերի ու տնտեսության վրա»,- գրում է հեղինակը։
 

2021 թվականի մարտ-ապրիլի համեմատ էլեկտրաէներգիայի գներն աճել են 44.7%-ով։ Եվրոպայում անցկացված հարցումների համաձայն՝ գերմանացիների, իտալացիների և իսպանացիների մինչև 80%-ն ակնկալում է ամսական ծախսերի կտրուկ աճ։

Քաղաքականություն

Պատահարներ