ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական Առաջին ալիքի թղթակիցը վիրավորվել է Մարիուպոլում գնդակոծության հետևանքով

Ուկրաինայում հատուկ գործողության գոտում գնդակոծության ժամանակ վիրավորվել է ռուսական Առաջին ալիքի թղթակից Իրինա Կուկսենկովան։
 

Հերթական ռեպորտաժի նախապատրաստման ժամանակ Կուկսենկովայի նկարահանող խումբը հայտնվել է ուկրաինացի զինվորականների կրակահերթի տակ։ Թղթակիցը բեկորային վնասվածքներ է ստացել ոտքերի հատվածում, օպերատորը և ձայնային օպերատորը չեն տուժել։
 

«Երկու ոտքիս էլ բեկորներ են կպել։ Զինվորականներն անմիջապես հակաշոկային միջոց են ներարկել և տեղափոխել մոտակա հոսպիտալ»,- պատմել է Կուկսենկովան։
 

Թղթակիցն այժմ հոսպիտալում է և ավելի լուրջ հետևանքներից լրագրողին փրկել են ռուս զինվորականները։ Նրանք նույնպես տուժել են, և ներկա պահին նրանք էլ են բուժում ստանում։
 

 

Քաղաքականություն

Պատահարներ