ՀՀ իշխանությունները շատ զգույշ են, որպեսզի չհայտնվեն Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների տակ. Քերոբյան

ՀՀ իշխանությունները շատ զգույշ են, որպեսզի չհայտնվեն Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների տակ։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վագան Քերոբյանը։

 

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տեսականորեն Եվրամիության կամ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակներում գտնվող ռուսաստանցին կարող է ազատորեն հաշիվ բացել հայկական բանկում, Քերոբյանն ասել է, որ հայկական բանկերն մանրակրկիտ KYC են անցկացնում, այսինքն. «ճանաչիր քո հաճախորդին»  (know your client) ընթացակարգը: 

 

«Նույնիսկ ավելի խորը, քան մենք կցանկանայինք: Հաճախորդների սպասարկման առումով նրանք, հավանաբար, չափազանց բյուրոկրատական ​​են այդ հարցում: Բայց մենք հասկանում ենք նրանց։ Նրանք չեն ցանկանում իրենց վրա զգալ երկրորդական պատժամիջոցները: Եւ ուստի KYC-ն սովորականից մի փոքր ավելի երկար է տեւում: Բայց ձեր նշած հաշիվների թիվը ցույց է տալիս, որ բանկերը դեռ բացում են հաշիվներ: Գրեթե չեմ լսել դեպքի մասին, երբ դրանք հրաժարվում են հաշիվ բացել։ Երբեմն դա ձգձգվում է, ոմանք փորձում են միաժամանակ մի քանի բանկերում աշխատել, բայց ի վերջո ամեն ինչ ստացվում է… Իրականում մենք շատ զգույշ ենք, որպեսզի չհայտնվենք պատժամիջոցների տակ, քանի որ դա ոչ մի կերպ չի համապատասխանում մեր շահերին: Մենք ցանկանում ենք այնպես աշխատել, որպեսզի խուսափենք դրանից: Եվրոպացի եւ ամերիկացի գործընկերները մեզ հասկացրեցին, որ չէին ցանկանա բացասական գործիքներ օգտագործել Հայաստանի դեմ»։

 

Պատասխանելով հարցին՝ կշարունակի արդյո՞ք աշխատանքը ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկը՝ «ՎՏԲ Արմենիա»-ն, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, եւ ի՞նչ է լինելու դրան պատկանող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հետ, Քերոբյանը նշել է, որ «ՎՏԲ-ն Հայաստանում էլ է պատժամիջոցների տակ»։ 

 

«Ե՛վ բաժնետերը, եւ՛ւ պարտատերը, ե՛ հիմնական գնորդը՝ բոլորը պատժամիջոցների տակ են, եւ աշխատանքները հանքավայրում այժմ կանգ են առել։ Մենք աշխատում ենք զարգացման մի քանի տարբերակների վրա, բայց բոլորի մեջ կա մի մշտական ​​գործոն՝ ընկերությունը պետք է աշխատի։ Մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ, ինչպիսին փակ արտադրություններն են։ Ուստի պատրաստ ենք օգնել բաժնետերերին եւ հենց ընկերությանը, որպեսզի այն հնարավորինս շուտ վերսկսի իր գործունեությունը։

 

Բանկը պատժամիջոցների տակ է, այն աշխատում է, բայց, իհարկե՝ ոչ այն ծավալով, ինչ նախկինում էր։ Կարծում եմ, որ այս առումով զարգացման մի քանի սցենար կա՝ միաձուլում մեկ այլ բանկի հետ, մեկ այլ բաժնետիրոջ, նոր բաժնետերերի կողմից գնում եւ այլն։ Այսինքն՝ այդ հարցերը եւս այժմ ակտիվորեն քննարկվում են, որպեսզի ընկերությունը շարունակի աշխատել»։

Քաղաքականություն