Մայրաքաղաքում ապօրինի տեղադրված և ապամոնտաժված էլեկտրամոբիլային լցակայանները կտեղադրվեն այլ վայրերում

«Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Ճիշտ կլինի, որպեսզի դրանք տեղադրվեն փակ տարածքներում, օրինակ` Օպերայի գետնանցումում»,-նշեց Սարգսյանը:

 

Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար: Հարկ է նշել, որ լցակայանները Ուկրաինայի հայերի միության նվիրատվությունն է, որի տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ