«Դուք էլ կարող եք ինձ Բիդեն անվանել, Ջո Բիդեն»․ Բայդենը նորից սխալվել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս անգամ ամերիկացի առաջնորդը չի կարողացել արտասանել կոնգրեսական Էրլ Բլումենաուերի ազգանունը:

 

Այն բանից հետո, երբ նա երկու անգամ չի կարողացել արտաբերել քաղաքական գործչի ազգանունը, Սպիտակ տան ղեկավարն ասել է. 

 

«Գիտեմ, գիտեմ, դուք էլ կարող եք ինձ Բիդեն անվանել, Ջո Բիդեն»:

 

Հիշեցնենք, որ սա ԱՄՆ նախագահի առաջին սայթաքումը չէ. ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը երկար ժամանակ չէր կարողանում հիշել արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության (FEMA) ադմինիստրատոր Դին Քրիսվելի անունը, ինչը տեղի էր ունեցել նրա հետ զրուցելուց ընդամենը մի քանի րոպե անց։

 

Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահը խառնել էր Միչիգանի նահանգապետի անունը, իսկ բանակցությունների ընթացքում չէր կարողացել հիշել Ավստրալիայի վարչապետի ազգանունը:

 

Բացի այդ, Բայդենը մի քանի անգամ ԱՄՆ նախագահ է անվանել փոխնախագահ Քեմալա Հարրիսին։

Քաղաքականություն

Պատահարներ