Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության

Մայիսի 6-ի գիշերը և առավոտյան Ուկրաինայի Սումիի շրջանի վրա հարձակումների պատճառով մեկ մարդ վիրավորվել է, ավելի քան 400,000-ը մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի իշխանությունները, որոնք հարձակման համար մեղադրել են Ռուսաստանին, գրում է svoboda.org-ը:


Ընդհանուր առմամբ արձանագրվել է ավիացիոն և անօդաչու սարքերի 24 հարված շրջանի էներգահամակարգին։ Հարձակումների հետևանքով 67 բնակավայր հոսանքազրկվել է, այժմ մասամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը։



Քաղաքականություն