Կարանք 10 ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք, բերենք. Սիմոնյանն՝ ընդդիմությանը

ՀՀ ժողովուրդն է որոշելու՝ ով է իշխանությունը, դու չէ, Արթուր Խաչատրյանը, Վիննի պուխը չէ, Քոչարյանը Ռոբերտը չէ, Սերժը չէ, մնացածը չէ, ՀՀ ժողովուրդն է ընտրություն կատարելու: Կընտրի՞ ուրիշ մարդու, էդ ուրիշ մարդը կգա ղեկավարելու: Չի ուզի՞, դրան էլ կփոխի: Այս մասին ասյօր Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:


«Արտահերթ ընտրություններից եք խոսում, դուք սնանկ եք: Մեր չկատարած բաներից եք խոսում, դուք ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք: Դուք դեմք չունեք, որով կարող եք հանդես գալ: Իրար մեջ խոսում եք, ասում եք՝ դե լավ, դու մի երեւա, քեզ չեն սիրում, էս անգամ դու մի արա, արի պարկեշտ մարդու բերենք, իր դեմքով հանդես գանք:Ընդունում եք, որ դուք պարկեշտ չեք: Ընդունում եք, որ դուք չկաք թե որպես քաղաքական գործիչ, թե որպես ՀՀ քաղաքացի: Եկել եք արտահերթ ընտրություններից եք խոսում, մանդատները դրեք: Դուք մանդատ կդնե՞ք: Իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք, աղմուկը մինչեւ ուր կհասնի: Կարանք 10 ամիսը մեկ ձեզ տանենք արտահերթ ընտրությունների, հաղթենք բերենք: Ուղղակի մենք խաչ ենք վերցրել, տանում ենք, առաքելություն ունենք»,- ասաց նա:


Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն:


«Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա, ապա խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ:

Քաղաքականություն