Twitter-ի ձեռքբերման գործարքը ժամանակավորապես կասեցված է. Մասկ

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Իլոն Մասկը, որը Twitter ընկերությունը ձեռք բերելու գործընթացում է, ուրբաթ հայտարարել է, որ ընկերության գնման գործարքը կասեցված է, քանի որ սպասում է համանուն սոցիալական ցանցում կեղծ օգտահաշիվների քանակի վերաբերյալ տվյալների հաստատմանը, գրում է BBC-ն։

«Twitter-ի ձեռքբերման գործարքը ժամանակավորապես կասեցված է, քանի որ սպասում ենք տվյալներին առ այն, որ կեղծ հաշիվները կազմում են օգտատերերի 5%-ից պակաս», - ասվում է Մասկի գրառման մեջ:

Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Մասկը ձեռք կբերի ընկերությունը 44 միլիարդ դոլարով: Ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի, եթե միլիարդատերը որոշի խզել պայմանագիրը, նա պետք է ընկերությանը վճարի 1 միլիարդ դոլար տուգանք: Եթե Twitter-ը նախաձեռնի խզում, փոխհատուցումը կստանա Մասկը։ Գործարքի փակման ժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 24-ը:

Քաղաքականություն

Պատահարներ