Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն` Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

 

 «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», նշվում է հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ