Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

Դատարանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը կալանավորվել է: Նա կալանիք տակ կմնա 2 ամիս:

Հիշեցնենք, որ Չալաբյանը ձերբակալվել էր երեկ՝ մայիսի 13-ին՝ ընդդիմության հանրահավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով:

Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ