Օրվա լրահոս

 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։ Auroranews.am-ը տեսանյութեր է ստանում, որտեղ երևում է, որ առատ ձյունը չի դադարում, ավելին՝ շուրջ բոլորը սպիտակի մեջ է։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել էին, որ մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։ 

Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։ 

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վ և ավելի։

Վերջին նորություններ