Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել 32–ամյա քաղաքացուն պատկանող Volkswagen-ում

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ- փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների ժամանումը, տեղի ուժերով մարվել է Արարատի մարզի բնակիչ,  32-ամյա Ազատ Վարդանյանին պաստկանող  Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա տեղում հովացան աշխատանքներ են կատարել հրշեջ-փրկարարները: 

Քաղաքականություն