Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանն առաջին հաղթանակն ունի

Երևանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին հաղթանակն ունի: Այս մասին գրում է Armenia Sputnik-ը: Նշվում է, որ հաղթանակը բերել է 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

 

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած մարզիկը հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկուն։
 

Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
 

Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Քաղաքականություն

Պատահարներ