Դաժան սպանություն՝ Գյումրիում. եկեղեցու մոտ ամուսինը դանակի բազմակի հարվածներ է հասցրել կնոջը

 Երեկ՝ մայիսի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել են, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած մարդ կա։  Shamshyan.com-ը հայտնում է, ոստիկանները նշված թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կնոջ դի։ 

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։  Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն էր։  Մինչ ոստիկանները փնտրում էին մարդասպանին, համայնքային ոստիկանին է մոտենում մի քաղաքացի և հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։  Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Անդրանիկ Ե-ն է։ 

 

 Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Անդրանիկ Ե-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

Քաղաքականություն