Էլբրուսում 25 հոգուց բաղկացած փրկարարական խմբի հետ կապը կորել է․ ՌԴ

 Էլբրուս լեռան վրա գտնվող Ռուսաստանի ԱԻՆ փրկարարների խումբը կապի դուսր չի գալիս։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

 

«Էլբրուսում չորս զբոսաշրջիկների տարհանում իրականացրած Արտակարգ իրավիճակների նախարարության 25 փրկարարների խմբի հետ կապ չկա, եղանակի վատթարացման պատճառով խումբը բաժանվել է, հայտնի է միայն փրկարարների և զբոսաշրջիկների մոտավոր գտնվելու վայրը», - ասել է գործակալության աղբյուրը։

 

Փրկարարները Էլբրուս են գնացել ուղղաթիռով, որը խափանվել է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Դրանից հետո փրկարարները որոշել են բաժանվել։ Թարմացված տվյալների համաձայն՝ փրկարարների երեք խումբ գտնվում է փրկարարական կացարաններում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացած 11 հոգին և չորս զբոսաշրջիկները գտնվում են 5400 մ բարձրության վրա գտնվող ապաստարան-տնակում, եղանակի բարելավմանն պես նրանց օգնության կգնան 12 փրկարարներ։

Քաղաքականություն