Starbucks-ը վերջնականապես հեռանում է ռուսական շուկայից

Աշխարհի խոշորագույն Starbucks սրճարանների ցանցը վերջնականապես հեռանում է ռուսական շուկայից։ Տեղեկությունը նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

 

«Starbucks-ը վերջնական որոշում է կայացրել դուրս գալ և այլևս ներկա չլինել շուկայում այդ ապրանքանիշի ներքո», - նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի սկզբին ընկերությունը հայտարարել էր Ռուսաստանում իր գործունեության դադարեցման և սրճարանների փակման մասին:

 

Starbucks-ը նշում է, որ վեց ամսվա ընթացքում աշխատավարձ կվճարի Ռուսաստանի իր երկու հազար աշխատակիցներին, ինչպես նաև օգնություն կցուցաբերի նրանց այլ աշխատանք ստանալու հարցում:

 

Starbucks-ը, որը հիմնադրվել է 1971 թվականին Սիեթլում, կառավարում է աշխարհի ավելի քան 32 հազար սրճարաններից բաղկացած ցանցը:

Քաղաքականություն

Պատահարներ