ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում հզոր փոթորկի հետևանքով զոհեր կան. մոտ կես միլիոն մարդ առանց էլեկտրականության է մնացել

Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգներում հզոր փոթորկի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը:

 

Նշվում է, որ ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
 

Երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ կանադական կառավարությունը պատրաստ է օգնել զոհվածների ընտանիքներին ու բոլոր տուժածներին։
 

Օնտարիոյի և Քվեբեկի տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ մահացու և ծանր վնասվածքների մեծ մասը մարդկանց հասցրել են տապալված ծառերը։

Քաղաքականություն