ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տղաները գտնվել են, իջնում են»․ Էլբրուսի գագաթին արգելափակված զբոսաշրջիկներն ու փրկարարները փրկվել են

 Էլբրուսի գագաթին արգելափակված զբոսաշրջիկներին փրկվել են, ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվականները։ 

 

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է ավելի քան 5000 մետր բարձրությունից տարհանել չորս զբոսաշրջիկի։ Փրկարարական աշխատանքներն իրականացվել են ուժեղ քամու պայմաններում՝ բուքով և 30 աստիճան սառնամանիքով, արդյունքում տուժածներ չկան։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 25 փրկարար դադարեցրել է կապը։

Քաղաքականություն

Պատահարներ