31-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է ծառին․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Էդուարդ Օ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակների մոտ գտնվող ծառին։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։  Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Քաղաքականություն