ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29–ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 26 փաթեթ մարիխուանա. նա կալանավորվել է

Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են խոշոր չափի թմրանյութի իրացման և օգտագործման դեպք, հայտնում է ոստիկանությունը։

 

Նշվում է, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կարապետ Ուլնեցու փողոցի 29-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում:

Երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 26 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված։

Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու և դրա դիմաց փող ստանալու նպատակով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 29-ամյա տղամարդը կալանավորվել է:

Քաղաքականություն

Պատահարներ