Տեխասի տարրական դպրոցում կրակոցների հետևանքով 14 երեխա է զոհվել և մեկ ուսուցիչ. կան վիրավորներ

Տասնչորս աշակերտ և մեկ ուսուցիչ սպանվել են Տեխաս նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, գրում է CNBC-ն:

 

Ենթադրյալ կրակողը, ում մոտ եղել է ատրճանակ և հրացան, մահացու հրազենային վնասվածք է ստացել իրավապահ մարմինների կողմից։

 

Ըստ իշխանությունների, ենթադրյալ կրակողը 18 տարեկան էր:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ 13 երեխա հոսպիտալացվել է:

Քաղաքականություն