Պուտինը անդրադարձել է ռուսական բիզնեսին

Ռուսական բիզնեսը դժվարին պայմաններում ցույց է տալիս իր լավագույն որակները և արագ հարմարվում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ռիա Նովոստին։

 

«Ներքին բիզնեսն այս դժվարին պայմաններում ցույց է տալիս իր լավագույն որակները, բավականին արագ հարմարվում է: Ես գիտեմ, թե որքան դժվար է գտնել նոր գործընկերներ, նոր մատակարարման շղթաներ, պահել թիմեր, պահպանել արտադրության մակարդակը, ծառայությունների մակարդակը, որակը, սա մեծ ջանք ու տաղանդ է պահանջում, ես կասեի՝ կամքի ուժ։ Մեր ձեռնարկատերերի ճնշող մեծամասնության համար պատասխանատվության զգացման հետ մեկտեղ այս ամենը շատ դրական արդյունք է տալիս»,-ասել է նա ՌԴ բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովի հետ հանդիպմանը։

 

Քաղաքականություն