Ավտովթար Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Մանվել Մ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտերում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ