Ողբերգական դեպք Իջևանում. տան տանիքում հայտնաբերվել է աշակերտուհու կախված դի

Հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում:   Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի:   

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը:   Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին:   Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել:  

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:   

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:   

Կայքի տեղեկություններով, ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: 

Քաղաքականություն