17-ամյա աղջկան հայտնաբերել են կախված վիճակում. ՔԿ-ն դեպքի մասին

 ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 17-ամյա աղջկա մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 2005թ. ծնված աղջկա դի՝ կախված վիճակում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են անհետաձգելի քննչական և  դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Քաղաքականություն