Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ԱՄՆ քաղաքացու ու ՌԴ քաղաքացու ավտոմեքենաները. Shamshyan. com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20–ի սահմաններում  Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 38-ամյա Լև Դաշեսկիինը իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  34-րդ կմ հատվածում բախվել է Ռուսաստանի Դաշնության  քաղաքացի, 31-ամյա Վլադիմիր Կոնստանտինինի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 

 

Վթարի հետևանքով Վ. Կոնստանտինինի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 30-ամյա Անաստասիա Կորոտկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ