Դոմինիկանայում նախարարին սպանված են գտել աշխատասենյակում

Դոմինիկյան Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Օրլանդո Խորխե Մերուին գնդակահարված են գտել իր աշխատավայրում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հոմերո Ֆիգերոան, գրում է Lenta. ru-ն։
 

«Մեր տեղեկություններով՝ նախարարը մահացել է վաղ առավոտյան՝ իր աշխատասենյակում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Միգել Կրուզը, ով կրակել էր նախարարի վրա, իր ընկերն էր»,- ասել է նա։
 

Հանցագործը ներկայումս կալանքի տակ է։ Տեղի ունեցածի դրդապատճառները պարզվում են։

Քաղաքականություն